ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարը հանդիպել է Մերձավոր Արևելքի աշխարհաքաղաքական հարցերի ֆրանսիացի առաջատար փորձագետ Ժիլ Կեպելի հետ

ՀՀ ԱԳ նախարարության գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը ապրիլի 17-ին հանդիպում է ունեցել ֆրանսիացի քաղաքագետ, Մերձավոր Արևելքի աշխարհաքաղաքական հարցերի առաջատար փորձագետ Ժիլ Կեպելի հետ:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային և գլոբալ աշխարհաքաղաքական վերջին զարգացումների վերաբերյալ, ներառյալ՝ իրադարձությունները Մերձավոր Արևելքում:

Դավիթ Կարապետյանը զրուցակցին է ներկայացրել տարածաշրջանում անվտանգային իրավիճակը, առկա մարտահրավերները և կայուն խաղաղության հաստատման ուղղությամբ ՀՀ ջանքերը:

Տեսանյութեր

Լրահոս