ԵԱՏՄ երկրների հետ ՌԴ հաշվարկների մասնաբաժինը ազգային արժույթներով գերազանցում է 93%-ը

ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի խոսքով` 2024 թվականին ՌԴ արտաքին առևտրի մասնաբաժինը ազգային արժույթներով կազմել է 79,8%՝ 2020 թվականից աճելով ավելի քան երեք անգամ։

2020 թվականին այդ ցուցանիշը կազմել է ընդամենը 25%։

Օվերչուկը նշել է, որ օտարերկրյա գործընկերների հետ ազգային արժույթներով փոխադարձ հաշվարկների գործնական իրականացմանը ՌԴ–ի անցումը` դոլարը որպես տնտեսական զենք օգտագործելու արդյունք էր։

Այսպես, օրինակ ՉԺՀ-ի հետ հաշվարկների ավելի քան 95%-ը կատարվում է յուանով և ռուբլով, ԵԱՏՄ երկրների հետ ազգային արժույթներով հաշվարկների մասնաբաժինը կազմում է 93%, Հնդկաստանի հետ՝ 90%, հավելել է նա։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930