Մհեր Գրիգորյանն ընդունել է «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերության գործադիր տնօրեն

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերության գործադիր տնօրեն Մարտին Էռնեկյանին:

Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ կառավարությունը։ Ողջունելով հյուրին՝ փոխվարչապետը կարևորել է «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերության ներդրումային ծրագրերի իրականացումը Հայաստանում առանցքային կարևորություն ունեցող ոլորտներում: Զրուցակիցները, մասնավորապես, երկուստեք ընդգծել են օդանավակայանի կոնցեսիոն պայմանագրի լավարկման շուրջ կառուցողական մթնոլորտում ընթացող բանակցությունների նշանակությունը հետագա համագործակցության տեսանկյունից: 

Անդրադարձ է կատարվել նաև Հանրապետության հրապարակում գտնվող ՀՀ արտաքին գործերի նախարարության նախկին շենքի հետ կապված ծրագրերին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930