Այո՛, կողմ եմ Միութենական պետությանը, Բելառուսի սկզբունքով. թող քննադատեն. Վարդան Ղուկասյան

Գյումրու նորընտիր համայնքապետ Վարդան Ղուկասյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց, որ կողմ է Ռուսաստանի հետ միութենական պետությանը։

«Ես նախևառաջ հայամետ գործիչ եմ, բայց էս 3 մլն ժողովուրդը այս 320 մլն թուրքալեզու ժողովրդի մեջտեղում, որ կանգնած ենք… ես գիտեմ, որ մեր մեծերը՝ Անդրանիկ Զորավարից, Մխիթար Սպարապետից, Դավիթ Բեկից, Իսրայել Օրուց, Խաչատուր Աբովյանից սկսած, որ ասում է՝ «Օրհնվի էն սհաթը, որ ռսի օրհնած ոտը Հայոց լույս աշխարհը մտավ» ու ավարտված ինձնով, ուզում ենք նմանատիպ ղեկավար տեսնել, որ ոչ թե գնա, ընկնի ոտքերի տակը, այլ տղամարդ լինի, կարողանա բանակցել և ռուսի սխալներն ասել»,- ասաց նա։

Նա նշեց, որ պետք է հասկանալ, թե ռուսն ինչ է արել Հայաստանի համար, թուրքն ինչ է արել. «Թուրքահայաստանի դեպքում` հայը եղել է մորթված, սպանված, քանդված, ավերված, գերեզման էլ չկա, իսկ Ռուսահայաստանի դեպքում ինչ կառուցվել է, այդ 75 տարվա մեջ է կառուցվել»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930