«Վարդան Ղուկասյանի տեղը բանտում է. կան գործեր, որոնք իրենց հանգրվանին կհասնեն». Ալեն Սիմոնյան

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հորդորեց սպասել Գյումրու ավագանու վաղվա անդրանիկ նիստին, չմեկնաբանելով՝ արդյոք քաղաքապետի պաշտոնում Սարիկ Մինասյանն առաջադրելո՞ւ է իր թեկնածությունը, թե՞ ոչ։

«Սպասեք՝ կտեսնեք, եկեք բոլոր գաղտնիքները չբացեմ, իրենք կհայտնեն, ես չեմ ուզում դրա մեջ մտնեմ։

Ասեմ, որ Վարդան Ղուկասյանի հետ կապված կարծիքս չեմ փոխել, նրա ճիշտ տեղը բանտում է։ Կան հարուցված գործեր, կարծում եմ՝ այդ գործերն իրենց հանգրվանին կհասնեն»,- նշեց Ալեն Սիմոնյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս