Ափսոս է այն ռեսուրսը, որը վատնում են ասֆալտապատման անվան տակ. Հակոբ Բադալյան

Հակոբ Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Նոր Նորքի, Ջրվեժի հատվածում անցնում ես ընդամենը նախորդ տարի ասֆալտապատված, կամ՝ իբրև ասֆալտապատված փողոցներով: Պարզապես ափսոս է այն ռեսուրսը, որ ծախսվում է ասֆալտապատում ասվածի անվան տակ:

Մեծ հաշվով, նույնիսկ ամբողջական մեկ տարի էլ չի անցել «ասֆալտապատումից», բայց արդեն կան էական խնդիրներ:

Ամեն անգամ հաղորդվում է Երևանում տարեկան ինչ-որ տասնյակ կիլոմետրերով ասֆալտապատումների մասին, մինչդեռ մի քանի ամիս անց արդեն ակնառու է դառնում, թե ինչ անորակ է կատարված աշխատանքը:

Կրկնեմ, պարզապես ափսոս է այն հանրային ռեսուրսը, որ մսխվում է «ասֆալտապատման» անվան տակ»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930