Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են խաղաղության համաձայնագրի տեքստի ավարտից հետո կարգավորման գործընթացում իրավիճակը

Անթալիայում երկկողմ հանդիպման ընթացքում Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական ​​հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի տեքստի ավարտից հետո կարգավորման գործընթացում առկա իրավիճակը:

«Անթալիայի դիվանագիտական ​​​​ֆորումի շրջանակում 2025 թվականի ապրիլի 12-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպում են ունեցել:

Կողմերը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական ​​հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի տեքստի ավարտից հետո կարգավորման գործընթացում առկա իրավիճակը»,-  նշված է ՀՀ ԱԳ նախարարության X-ի հարթակում:

Գրառման մեջ նաև ընդգծվում է, որ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները պատրաստակամություն են հայտնել շարունակել երկխոսությունը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930