
Հունահռոմեական ոճի ըմբիշները սկսում են պայքարը Եվրոպայի առաջնությունում

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբիշները սկսում են պայքարը Եվրոպայի առաջնությունում:«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում պայքարի մեջ կմտնեն 55 կգ, 63 կգ, 77 կգ, 87 կգ, 130 կգ քաշերը:
55 կգ քաշային կարգում Մանվել Խաչատրյանի մրցակիցը որակավորման փուլում թուրք Էմրե Մուտլուն է:63 կգ քաշում Կարեն Ասլանյանի մրցակիցը քառորդ եզրափակչում դեռևս հայտնի չէ:
77 կգ քաշում Եվրոպայի եռակի չեմպիոն Մալխաս Ամոյանը 1/8 եզրափակչում կմրցի լեհ Մուտեուշ Բերնատեկի հետ:
87 կգ քաշում 1/8 եզրափակչում Կարեն Խաչատրյանն ուժերը կչափի բուլղար Սեմեն Նովիկովի հետ:
Գերծանր քաշային կարգում Դավիթ Օվասափյանի մրցակիցը որակավորման փուլում թուրք Մուհամետ Բակիրն է: