Ինչո՞ւ են Գալյանն ու Մակունցը թաքցնում Բոնոյի հետ հանդիպման մասին. Panorama.am

Արդարադատության նախարարի պաշտոնը զբաղեցնող Սրբուհի Գալյանը, որ ապրիլի 7-11-ը գործուղվել էր ԱՄՆ` Վաշինգտոնում «Գործընկերություն հանուն կոռուպցիայի դեմ պայքարի» միջազգային համաժողովին մասնակցելու համար, ապրիլի 9-ին հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպայի և Եվրասիայի հարցերի գրասենյակի ավագ խորհրդատու Լուի Բոնոյի հետ։

«Ապրիլի 9-ին ՀՀ արդարադատության նախարարը ԱՄՆ պետքարտուղարությունում հանդիպում է ունեցել Եվրոպայի և Եվրասիայի հարցերի գրասենյակի ավագ խորհրդատու Լուի Բոնոյի (Կովկասյան հակամարտությունների գծով խորհրդական) հետ։ Հանդիպումը տեղի է ունեցել ապրիլի 9-ին՝ ժամը 9:30-ին (Երևանի ժամանակով՝ 17:30-ին), սակայն մինչ այս պահը չկա պաշտոնական հաղորդագրություն ոչ միայն այս հանդիպման, այլև ընդհանրապես նախարարի ԱՄՆ այցի վերաբերյալ։ Միգուցե կա, ես չեմ հանդիպե՞լ»,-գրել է քաղաքագետ Սուրեն Սարգսյանը։

Panorama.am-ը պետքարտուղարությունից տեղեկացավ, որ ապրիլի 9-ին Լուի Բոնոյի հետ հանդիպմանը մասնակցել է նաև ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը։ Այն նախատեսված չի եղել լուսաբանման համար։ Սակայն ոչ դեսանատունը, ոչ էլ նախարարությունը որևէ տեղեկատվություն չեն տարածել ոչ միայն Բոնոյի, այլ հանդիպումների մասին։

Ինչո՞ւ որևէ տեղեկատվություն այդ հանդիպման վերաբերյալ չի հրապարակվել։

Ի պատասխան Panorama.am-ի հարցի ԱՆ մամուլի քարտուղար Մարիամ Մելքումյանը նշեց, որ նախարարի այցի վերաբերյալ դեռ հրապարակումներ կլինեն, խնդրեց հետևել պաշտոնական հաղորդագրություններին։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930