Բաժիններ՝

Ֆուտբոլի Եվրոպայի և Կոնֆերենցիաների լիգաներում մեկնարկել են քառորդ եզրափակիչները

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայում և Կոնֆերենցիաների լիգայում մեկնարկել են քառորդ եզրափակիչները:

Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակչի առաջին խաղում «Լիոն»-ն ու «Մանչեսթեր Յունայթեդ»-ը չպարզեցին հաղթողին` հանդիպումն ավարտվեց 2:2 հաշվով:

Ոչ-ոքի գրանցվեցին նաև «Գլազգո Ռեյնջերս»-«Աթլետիկ Բիլբաո» (0:0) ու «Տոտենհեմ»- «Այնտրախտ» (1:1) խաղերում:Միայն «Լացիո»-ն, հյուրընկալելով «Բուդյո-Գլիմտ»-ին, պարտվեց 2:0 հաշվով:

Կոնֆերենցիաների լիգայում «Բետիս»-ը հաղթեց «Յագելոնիա»-ին 2:0 հաշվով, «Չելսի»-ն երեք անպատասխան գնդակ ուղարկեց «Լեգիա»-ի դարպասը, «Ռապիդ»-ը նվազագույն հաշվով գերազանցեց «Յուրգորդեն»-ին, իսկ «Ցելիե»-ն 1:2 հաշվով պարտվեց «Ֆիորենտինա»-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս