Կիսում եմ ձեր մտահոգությունը. ճիշտ կլինի, եթե Հ1-ով գերիների թեման լուսաբանվի. ՀՌՀ նախագահ

Օրենսդրական խախտում չէ, սակայն ճիշտ կլինի, եթե Հանրային հեռուստաընկերությունը Բաքվում պահվող հայ գերիների թեման լուսաբանի։ Այդ մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը։

Նա անդրադարձավ լրագրողի այն դիտարկմանը, որ Հանրային հեռուստաընկերությունը համառորեն չի անդրադառնում Բաքվում պահվող հայ գերիների, Ռուբեն Վարդանյանի և Արցախի մյուս ռազմաքաղաքական ղեկավարության, այսպես կոչված, դատավարությանը։ Ի՞նչ կարծիք ունի Հակոբյանն այս հարցում և ինչո՞ւ ՀՌՀ–ն չի անդրադառնում Հանրային հեռուստաընկերության այն գործելաճին։

«Ես գիտեմ այդ խնդիրը, կիսում եմ ձեր մտահոգությունը, սակայն ուզում եմ հասկանանք բոլորիս լիազորությունների սահմանները. Հանրային հեռուստաընկերությունն ունի իր կառավարման մարմինը` Հանրային հեռարձակողի խուրհուրդը։ Մենք իրենց բովանդակային վեճերի մեջ մտնելու իրավունք չունենք։ Մենք ընդհանրապես խմբագրական քաղաքականությանը միջամտելու իրավունք չունենք»,- հայտարարեց Հակոբյանը։

Նրա խոսքով` հանձնաժողովի իրավունքը սահմանափակվում է օրենսդրությամբ, իսկ օրենսդրության մեջ նշված չէ, որ այս կամ այն հեռուստաընկերությունը պարտավոր է այս կամ այն բանը ցույց տալ։

«Մենք որևէ լծակ չունենք։ Դա խախտում չէ, սակայն շատ ճիշտ կլինի, եթե ամեն ինչը լուսաբանվի»,- ընդգծեց ՀՌՀ նախագահը։

Հիշեցնենք՝ Ադրբեջանը ընդունել է, որ Բաքվում 23 հայ գերիներ կան։ Ոչ պաշտոնական տվյալներով՝ նրանց թիվը ավելի շատ է։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930