Ա՜յ քեզ բան. Սամվել Վարդանյանն ինքն է իրեն հասցրել դատարան. Հակոբ Ասլանյանը գոհ է դատարանի որոշումից

Այսպես կոչված՝ «Ավտոբուսի գործով» Սամվել Վարդանյանի վերաբերյալ այսօր դատավոր Դավիթ Արղամանյանը հրապարակեց վերդիկտ, ըստ որի՝ Սամվել Վարդանյանը ճանաչվեց մեղավոր և անմեղ միաժամանակ, ինչից հետո դատարանը ցանկացավ անցնել լրացուցիչ դատալսումների, սակայն պաշտպանական կողմը դրանց պատրաստվելու համար 3 օր ժամանակ խնդրեց:

Նիստից հետո նախկին ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանը գոհ էր, ասաց՝ Սամվել Վարդանյանն ինքն է իրեն հասցրել դատարան, և դատարանն արդար վճիռ է կայացրել:

«Ա՜յ քեզ բան»,- լրագրողների վրա մուննաթ եկավ Հակոբ Ասլանյանը, ասաց, որ գոհ է ՔՊ-ից ու լավ է  արել, որ քվեարկել է Տարոն Մարգարյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու համար, և հեռացավ:

Հիշեցնենք, որ նախորդ տարվա ապրիլի 15-ին Ազգային ժողովի (ԱԺ) նախագահ Ալեն Սիմոնյանը տեսանյութ էր հրապարակել, որտեղ Սամվել Վարդանյանը հասարակական տրանսպորտում վիրավորում էր այդ ժամանակ ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանին, նրան անվանում «հակահայ վիժվածք»։ Վարդանյանին անհապաղ ձերբակալեցին, ապա, ՁՊՎ-ից Քննչական կոմիտե տեղափոխվելու ճանապարհին, նրան մեքենայից իջեցրել էին դիմակավորված անձինք և ծեծի ենթարկել։ Հարուցվեց քրեական վարույթ, բայց մինչ այսօր ո՛չ մեղադրյալ կա, ո՛չ նույնականացված ոստիկան:

Կարդացեք նաև

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս