Երկուսիս մուտքն էլ սիրելի Հայաստան արգելված է. Զատուլինը՝ Մարգարիտա Սիմոնյանին

Մենք այնքան ընդհանուր բան ունենք՝ երկուսիս մուտքն էլ սիրելի Հայաստան արգելված է. այս մասին թելեգրամյան ալիքում գրել է ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը՝ շնորհավորելով RT հեռուստաալիքի և Russia Today միջազգային տեղեկատվական գործակալության գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանին տարեդարձի կապակցությամբ:

«Սիրով միանում եմ Ձեզ ուղղված շնորհավորանքներին. չէ՞ որ մենք այնքան ընդհանուր բան ունեն՝ հարավային արյուն, սեր Սոչիի հանդեպ և մուտքի արգելք սիրելի Հայաստան։

Ի դեպ, երբևէ չեմ հետաքրքրվել՝ արդյո՞ք Ձեզ էլ են ինձ պես արգելել մուտք գործել Ադրբեջան»,- գրել է Զատուլինը՝ հոբելյառին մաղթելով հաջողություն, երջանկություն, առողջություն:

Հիշեցնենք, որ 2022-ի հոմտեմբերին հայտնի է դարձել, որ ՀՀ իշխանություններն արգելել են Զատուլինի և Սիմոնյանի մուտքը երկիր:

Տեսանյութեր

Լրահոս