ՀՀ կենտրոնական բանկը վերահաստատել է տեղեկատվական անվտանգության բարձր ստանդարտներին համապատասխանությունը

Հայաստանի կենտրոնական բանկը պաշտոնապես վերահաստատել է իր գործարար և ֆունկցիոնալ գործընթացների համապատասխանությունը ISO/IEC 27001:

2022 միջազգային ստանդարտի պահանջներին՝ տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգի (ISMS) շրջանակում։

Ինչպես տեղեկանում ենք ԿԲ-ի տարածած հաղորդագրությունից, այն հաստատվել է AM/1021IS/0954 համարի հավաստագրով, որը տրամադրվել է International Technical Alliance (ITA) հեղինակավոր կազմակերպության կողմից՝ հավատարմագրված սերտիֆիկացման գործընթացի արդյունքներով։

«Այս հաստատումն ընդգծում է Կենտրոնական բանկի հանձնառությունը՝ պաշտպանելու հաճախորդների, գործընկերների և բոլոր շահագրգիռ կողմերի տեղեկատվությունը՝ կիրառելով լավագույն միջազգային պրակտիկաներն ու մեթոդաբանությունները»,- ընդգծված է Կենտրոնական բանկի տարածած հաղորդագրության մեջ;

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930