Բաժիններ՝

Դանիելյանն ու Մկրտչյանը կես միավորով են զիջում ԵԱ-ի առաջատարներին

Հայ շախմատիստները շարունակում են ելույթները կանանց Եվրոպայի անհատական առաջնությունում: Հունաստանի Հռոդոս կղզում ընթացող մրցաշարում կայացել են 3-րդ տուրի պարտիաները:

Էլինա Դանիելյանը, Մարիամ Մկրտչյանը, Մարիա Գևորգյանը, Անի Նահապետյանը, Սոնա Կրկյաշարյանը, Գաբրիելա Հարությունյանը կիսել են միավորը: Աննա Խաչատրյանը և Սուսաննա Գաբոյանը պարտություն են կրել: Միայն Լիլիթ Մկրտչյանն է հաղթել մրցակցին` ռումինացի Միհաելա Սանդուին:

3 հնարավորից 2,5 միավորով՝ Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը կես միավորով են զիջում երեք առաջատարներին: Շախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնությանը մասնակցում է 125 շախմատիստ:

Հայաստանը մրցաշարին մասնակցում է 9 մարզիկով: Այն կեզրափակվի ապրիլի 11-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930