
Գյումրիի ընտրությունն այլևս քաղաքական շարունակականություն չունի. Վլադիմիր Մարտիրոսյան

Վլադիմիր Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Գյումրիի ընտրություններն իր արդյունքով, որպես քաղաքական կիրառելի գործոն այլևս անէական է և ավարտված: Այն որևէ կերպ և որևէ ձևով այլևս քաղաքական շարունակականություն չունի (մինչդեռ կարող էր ունենալ), որը կարող է կիրառելի լինել մեկ մակարդակ բարձր հակաիշխանական կոնսոլիդացիոն գործողության կամ ալիքի համար: Մնացել է բացառապես ֆիքսված ձայների քանակը, իշխանության կուզեք պարտությունը կուզեք 50+ ձայն չհավաքելու հանգամանքը, ապաքաղաքական կոնֆլիկտը 2րդ և 3-րդ տեղերը զբաղեցնողների միջև և վերջ: Որևէ այլ կոմպոնենտ այլևս գոյություն չունի բացի արձանագրումներից, որոնք տրված են և չկա այլևս նույնիսկ քաղաքական կոմպոնենտ, որը կիրառելի կլինի ի դեմս հակաիշխանական ալիքի: Կա արդյունք արձանագրում. վերջ: Ուստի այս կոնտեքստում և ամենից հետո, թե ով կլինի Գյումրիի քաղաքապետարանում նստած, որպես քաղաքապետ՝ բացարձակ անէական է: Որքան տուժեց և վնասվեց իշխանությունը, այդքան էլ , եթե ոչ ավելին, կուզեք հավաքական, կուզեք միասնական, կուզեք տարանջատված, կուզեք մրցակցող ընդդիմությունը:
Կրկնեմ, եթե բացի արձանագրումներից այլ քաղաքական կիրառելիություն չկա, փակեք թեման, քանի որ նույնիսկ ընդդիմադիր քաղաքապետ ունենալու իդեա ֆիքսն է դառնում արհեստական և շինծու այս քաղաքական կոնտեքստում»: