Բաժիններ՝

Գերմանիայի ԱԳ նախարար Բերբոքը չհայտարարված այցով ժամանել է Կիև

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքը չհայտարարված այցով ժամանել է Կիև, որպեսզի աջակցություն հայտնի Ուկրաինային: Այս մասին հայտարարություն է տարածել Գերմանիայի արտգործնախարարությունը։

«Հաշվի առնելով ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև առկա փակուղային իրադրությունը, չափազանց կարևոր է, որ մենք՝ եվրոպացիներս, ցույց տանք, որ անվերապահորեն կանգնած ենք Ուկրաինայի կողքին և նրան աջակցում ենք հատկապես հիմա: Ուստի ես այսօր ժամանել եմ Ուկրաինա», – նշված է Բերբոքի անունից տարածված հայտարարության մեջ։

Ըստ Բերբոքի՝ Գերմանիայի հաջորդ կառավարությունը նույնպես կշարունակի աջակցել Ուկրաինային։«Այսօր մենք Ուկրաինային տրամադրում ենք ևս 130 միլիոն եվրոյի մարդասիրական օգնություն և միջոցներ կայունացման համար», – հավելել է նա։

Ըստ DPA գործակալության՝ Բերբոքի այցի մասին նախապես չի հայտարարվել՝ անվտանգության նկատառումներից ելնելով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս