«Հետաքրքիր իրավիճակ է Գյումրիի շուրջ… վերջում կիմանանք, թե ով ում հետ ինչ էր ուզում անել»

Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հետաքրքիր իրավիճակ է Գյումրիի շուրջ:

Մեր որոշ ընկերներ համոզված են, որ Երեւանում իրենք ավելի շատ են Գյումրիից հասկանում, քան ամբողջ կյանքում Գյումրիում ապրած, ստեղծած ու փողոցում կռիվ տված մարդը:

Այդ նույն ընկերներից շատերը նաեւ համոզված են, որ քաղաքական որոշումները պետք է կայացվեն կայծակնային արագությամբ: Որ շտապողը տղա է ունենում: Կարծում են, թե առվի վրայով դեռ չցատկած՝ հոպ պիտի ասվի…

Իսկ կա՞ որեւէ ողջամիտ բացատրություն, թե ինչի պիտի Մարտուն Գրիգորյանն արդեն հայտարարի քաղաքական որոշման մասին: Ո՞վ է ասել, որ առանց ընտրությունների վերջնական արդյունքների եւ դրա արդյունքում բաշխված մանդատների, այդ մանդատներից հրաժարումների, առանց քաղաքական հնարավոր խաղերի կանխատեսման, առանց քրեա-քաղական (բոլորի նկատմամբ) հետապնդումների պատկերի եւ առանց տասնյակ այլ հանգամանքների հաշվառմամբ պետք է ու ճիշտ է որոշում կայացնելը կամ կայացված որոշման մասին բարձրաձայնելը:

Ես մի բացատրություն եմ տեսնում այդպիսի վարքագծի. նպատակը բացառապես պաշտոն ունենալու ցանկությունն է, որի երազանքի աստիճանն այնքան բարձր է, որ ուզում են վայրկյան առաջ տոնել իրենց պաշտոնը…

Սա հասկանալի է, բայց գոնե այդ դեպքում ազնիվ մարդկանց քաղաքական առեւտրի մեջ մի մեղադրեք:

Մի շտապեք, միեւնույնն է՝ այսօր կամ ողջամտորեն ավելի ճիշտ ժամանակում, այսինքն՝ վերջում կիմանանք, թե ով ում հետ ինչ էր ուզում անել»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930