«ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱ» հաղորդաշարի հյուրերն են կրթության հարցերով փորձագետ Սերոբ Խաչատրյանը և «Այբ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արամ Փախչանյանը։
«Երեկ տեղի ունեցած Իգդիր-Նախիջևան գազատարի գործարկումը կարող է ազդել տարածաշրջանի անվտանգային և աշխարհատնտեսական միջավայրի վրա, որոշակի վնաս հասցնել Իրանի էներգետիկ շահերին, ինչպես նաև մեծացնել ճնշումը Հայաստանի վրա՝ այսպես կոչված «Զանգեզուրյան միջանցքի» նախագծի առաջխաղացման մասով:
Ռուսաստանը պատրաստ է քննարկել Ուկրաինայում ժամանակավոր հրադադարի հնարավորությունը, սակայն մինչ ռազմական գործողությունների դադարեցումը ցանկանում է հստակեցնել վերջնական խաղաղության պայմանագրի շրջանակային սկզբունքները։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով Մոսկվայի իրազեկ աղբյուրներին։
Կապանցին հայտնաբերվել, մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել է Քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչություն:
Հավատում եմ Պուտինի՝ խաղաղության հասնելու մտադրությանը։ Ուկրաինայի հետ գործ ունենալն ավելի դժվար է, քան Ռուսաստանի։ Այս մասին Սպիտակ տանը հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը Հայ հեղափոխական դաշնակցության (ՀՅԴ) Բյուրոյի անդամ, ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանն է։
Այս մասին հայտնում է Sky News-ը՝ նշելով, որ միջոցառումը նախապես չի հայտարարվել, և հայտարարության թեման դեռևս չի բացահայտվում։
Գործակալության տեղեկացմամբ՝ մատակարարները դեռ պետք է համոզեն մանրածախ խանութներին ընդունել սուրճը:
Մարտի 4-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 16։30-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արտաշատի բաժնում տեղեկություն է ստացվել, որ մարզի գյուղերից մեկից վայր ընկնելու հետևանքով «գանգուղեղային, ողնաշարի, պարանոցի վնասվածք հարցականով» ախտորոշմամբ «Արաբկիր» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի երեխա։ Այս մասին հայտնում է Shamshyan.com–ը։
Էդգար Ղազարյանն ու Դավիթ Սարգսյանը «Երկու ճակատ» պոդկաստի հերթական թողարկմանն անդրադառնում են փակուղում հայտնված հայ-ադրբեջանական բանակցություններին, Էրդողանի տարածաշրջանային նկրտումներին, ռուս-ամերիկյան ձնհալի ֆոնին՝ Հայաստանի հանդեպ թշնամու նոր արկածախնդրության ռիսկին, Բաքվում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության շինծու դատավարությանը, և այլն։
Բաքվի շինծու դատավարությունը, շնորհիվ քավության նոխազ դարձած հայազգի ռազմագերիների, թերևս, ամբողջովին խառնեց թուրք-ադրբեջանական քաղաքականության խաղաքարտերը: Նրանց կեղծիքները փաստարկված ու համարձակ կեցվածքով մերկացվում, իսկ մեղադրանքները հրապարակայնորեն հերքվում են, այս մասին գրել է իրավագիտության դոկտոր Գևորգ Դանիելյանը։
Միացյալ Նահանգներում ձերբակալվել է Մոհամմադ Շարիֆուլլան, որը մեղադրվում է «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորմանն աջակցելու և մերձմոսկովյան «Կրոկուս Սիթի Հոլ» համերգասրահի վրա հարձակման կազմակերպման մեջ ներգրավված լինելու համար։ Այս մասին հայտնել է ԱՄՆ արդարադատության նախարարությունը։
«Հրաժարվելուն զուգահեռ՝ Փաշինյանը տեղեկատվական ֆոն է ստեղծում, որ՝ եթե Հայաստանի հարավը Ադրբեջանի կողմից օկուպացվի, օրինակ՝ Մեղրիի, կամ Գորիսի, կամ Ջերմուկից դեպի Երասխ հատվածներից, ապա այդ դեպքում կթիրախավորվի Ադրբեջանը, որովհետև կասվի՝ Հայաստանը պատրաստ է եղել ճանապարհները տալ, ինչին համաձայն չի եղել ադրբեջանական կողմը։ «Արմենպրես»-ում հրապարակված նրա վերջին հոդվածն այս քարոզչական ֆոնն ապահովելու համար էր»,- ասաց Հայկ Նահապետյանը։
para.tv-ի փոխանցմամբ՝ քիչ առաջ ձերբակալվել է ԱԱԾ սպա Արամ Ռոբերտի Գասպարյանը, նրա նկատմամբ ներկայացվել է կալանավորման միջնորդություն։
Ռուսաստանը կապի մեջ է ԱՄՆ-ի հետ, նախապատրաստական աշխատանքներ են տարվում ուկրաինական հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների համար, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
ՆԳՆ հենասյունային բարեփոխումների շրջանակում նոյեմբերի 1-ից կգործարկվի Ոստիկանության գվարդիան, որը նոր սպառազինությամբ ու վերապատրաստված անձնակազմով պատասխանատվություն կստանձնի մի շարք ուղղություններով:
Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից ընտանիքի միջոցով աուդիոուղերձ է փոխանցել՝ հեռախոսազրույցի ժամանակ խնդրելով ձայնագրել իրեն և հրապարակային դարձնել այն: Աուդիոուղերձում նա մասնավորապես խաղաղության կոչ է հղել՝ հիմնված մարդկային հիմնարար արժեքների և արժանապատվության վրա։
Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան էջում տարածվել է այս տեսանութը՝ կից գրառմամբ. «Սենսացիոն բացահայտում։ Հրապարակված տեսանյութով ապացուցում է, թե ոնց է Սերժը Աշոտյանի դագաղում թաքուն բերում Նիկոլին կառավարության շենք))։
2021 թվականի ամառվանից հետո ես ինձ խաբված եմ զգում։ Խաբված եմ զգում, որովհետև վստահել էի Երկրորդ նախագահի աներկբա ու ծանրակշիռ «կրելու ենք» խոստմանը, սակայն նույնիսկ հետընտրական գործընթաց տեղի չունեցավ։ Խաբված եմ զգում, որովհետև ոչ միայն հետընտրական գործընթաց տեղի չունեցավ, այլև ծանր պարտությունը ներկայացվեց որպես հաղթանակ։ Խաբված եմ զգում, որովհետև ինձնից հասանելիք ամեն ինչ արել եմ իրական հաղթանակի համար։ Այսքանից հետո ես էլ ինչպե՞ս կարող եմ վստահել Երկրորդ նախագահի նոր ծրագրին։
Ես էլ շատերի նման այսօր լսել եմ Ռուբեն Վարդանյանի խոսքը։ Ես էլ շատերի նման ինձ տվել եմ հարցը՝ ո՞րն էր Ռուբենի հիմնական ուղերձը։ Ամեն մեկը, իհարկե, իր համար, կգտնի իր սեփական պատասխանը։ Դա է երևի ճիշտ ճանապարհը։
Այս տարի լավագույն մասնակիցները, ի թիվս մյուս մրցանակների, հնարավորություն կստանան նաև մեկ միասնական համերգով ելույթ ունենալ Վանաձորում:
Իրանն ուղղակի բանակցությունների մեջ չի մտնի ԱՄՆ-ի հետ, քանի դեռ շարունակվում է Թեհրանի նկատմամբ առավելագույն ճնշման և սպառնալիքների ամերիկյան քաղաքականությունը: Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին՝ Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիին ուղղված նամակի մասին ԱՄՆ նախագահի հայտարարության ֆոնին։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դիտարկում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների խստացման հարցը։ Այս մասին նա գրել է TruthSocial սոցիալական ցանցի իր էջում։
«Քաղաքական հստակ ենթատեքստ կա, պատգամ են փոխանցում ՀՀ իշխանություններին, որ՝ եթե դուք իսկապես ուզում եք լավ ապրել, խաղաղ ապրել, պետք է ձերբազատվեք ձեր Սփյուռքից և այնտեղ արմատավորված մոտեցումներից: Ես վստահաբար ասում եմ, որ այդ մեկը երբեք չի հաջողվելու ՀՀ իշխանություններին: Քանի դեռ ունենք կենսունակ, քաղաքականացված Սփյուռք, ՀՅԴ նման ուժեր Սփյուռքում, որ առաջնորդում են, այդ ամենը չի հաջողվի, և իսկապես ուրախ ենք, որ Էրդողանը նման բաներ է ասում, որովհետև դա մեր հաջողության կարևորագույն փաստն է»:
Ուկրաինայի իշխանությունները չեն պատրաստվում ներողություն խնդրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, փոխնախագահ Ջեյ Դի Վենսի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու միջև Սպիտակ տանը տեղի ունեցած վիճաբանության համար։ Այս մասին ֆրանսիական Le Point պարբերականին տված հարցազրույցում հայտնել է Զելենսկու գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը։
Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող քեմալականների «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) 10 անդամի մեղադրանք է առաջադրվել՝ «զինված ահաբեկչական կազմակերպության անդամ լինելու» հոդվածի հատկանիշներով։
Կառավարությունը նախատեսում է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված սոցիալապես անապահով ընտանիքներին տրամադրել լրացուցիչ հրատապ սոցիալական աջակցություն՝ օգնելու նրանց հաղթահարել կյանքի դժվարին իրավիճակները։ Նոր աջակցությունն ուղղված է այն ընտանիքներին, որոնք շարունակում են առերեսվել սոցիալ-տնտեսական դժվարությունների հետ և չունեն այլ պետական կամ համայնքային բնակարանային ապահովության ծրագրերից օգտվելու հնարավորություն։
Յուրաքանչյուր պետություն կարող է ներկայացնել առավելագույնը 3 հայտ՝ մրցանակի կանոնադրական պահանջներին և շնորհման չափանիշներին համապատասխան։ Հայտերը ներկայացվում են Հայաստանի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի քարտուղարության միջոցով:
Մարտի 6-ին Բաքվի դատարանում Արցախի ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ, գեներալ-մայոր Դավիթ Մանուկյանն է արդեն ցուցմունք տվել։
Հնդկաստանում Հայաստանի դեսպան Վահագն Աֆյանը Հնդկաստանի պաշտպանության նախարարությունում հանդիպել է ՊՆ միջազգային համագործակցության միացյալ քարտուղար Վիշվեշ Նեգիի հետ, ով ողջունել է հանդիպմանը ներկա Հնդկաստանում ՀՀ ռազմական կցորդ, գնդապետ Արկադի Տոնոյանի արդեն իսկ մեկնարկած կարևոր առաքելությունը: