Բաժիններ՝

Մեկնարկել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Կրթություն հանուն կայուն զարգացման. ՅՈՒՆԵՍԿՕ-Ճապոնիա» մրցանակի համար հայտերի ընդունումը

ՅՈՒՆԵՍԿՕ-ն սահմանել է կրթության մեջ տեղեկատվական և հաղորդակ­ցության տեխնոլոգիաների ոլորտում Բահրեյնի արքա Համադ բին Իսա Ալ-Խալիֆայի անվան մրցանակ. մեկնարկել է հայտերի ընդունումը:

Ինչպես տեղեկանում ենք ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, մրցանակի այս շրջափուլի խորագիրն է՝ «Սովորողների և ուսուցիչների նախապատրաստում արհեստական ​​բանականության էթիկական և պատասխանատու օգտագործման համար»:

Յուրաքանչյուր պետություն կարող է ներկայացնել առավելագույնը 3 հայտ՝ մրցանակի կանոնադրական պահանջներին և շնորհման չափա­նիշներին համապատասխան։ Հայտերը ներկայացվում են Հայաստանի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի քարտուղարության միջոցով:

Ինքնաառաջադրվող հայտերը չեն ընդունվում։ Մանրամասներին կարելի է ծանոթանալ կից ներկայացվող նյութերից և պաշտոնական կայքէջից: Մասնակցության համար հարկավոր է պատշաճ լրացված հայտերը ներկայացնել [email protected] էլ. փոստին մինչև 2025 թ. մարտի 17-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս