
Թուրքիայում 10 ընդդիմադիր գործչի սպառնում է մինչև 15 տարվա ազատազրկում

Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող քեմալականների «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) 10 անդամի մեղադրանք է առաջադրվել՝ «զինված ահաբեկչական կազմակերպության անդամ լինելու» հոդվածի հատկանիշներով։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Փետրվարի 11-ին Ստամբուլի գլխավոր դատախազության կողմից սկսված հետաքննության շրջանակներում ձերբակալվել էին «ԺՀԿ» անդամ, Ստամբուլ նահանգի Քարթալի շրջանային ղեկավարի օգնական Ջեմալեթթին Յուքսելը, Աթաշեհիրի շրջանային ղեկավարի օգնական Լիվան Գյուրը և շրջանային ղեկավարության այլ անդամներ:
Մարտի 6-ին դատախազությունում մեկնարկած հետաքննությունն ավարտվել է, որի հիման վրա էլ վերջիններիս նկատմամբ դատական գործ է հարուցվել:
Մեղադրականի հիման վրա նրանց սպառնում է մինչև 15 տարվա ազատազրկում: