Ինչ է լինելու Գյումրիում

Գոհար Մելոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Ինչ է լինելու՝ ըստ Գյումրու համայնքի ավագանու նախնական արդյունքների՝

1️⃣Գյումրի համայնքի ավագանու առաջիկա նիստը կկայանա ապրիլի 16-ին❗️

🔺Գյումրի համայնքի ավագանին ունի 33 մանդատ:

🔺Համայնքի ղեկավար է ընտրվում այն թեկնածուն, որն ստանում է ավագանու անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությունը՝ 17 ձայն։

🔺Մանդատների նախնական բաշխվածությունը հետեւյալն է.

1. Քաղաքացիական պայմանագիր-14 մանդատ.

2. Կոմունիստական կուսակցություն- 8 մանդատ.

3. Մեր քաղաքը- 6 մանդատ.

4. Իմ հզոր համայնք- 3 մանդատ.

5. Մայր Հայաստան- 2 մանդատ.

2️⃣Եթե առաջադրված թեկնածուներից որևէ մեկը չի ստանում 17 ձայն, ապա առավելագույն ձայներ ստացած ԵՐԿՈՒ թեկնածուների միջև անցկացվում է քվեարկության ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒԼ։

2️⃣Երկրորդ փուլում համայնքի ղեկավար է ընտրվում ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ձայներ ստացած թեկնածուն:

🛑ԲԱՅՑ❗️

Առկա է ավագանու նիստի կայանալու հարց❗️

Ավագանու նիստն իրավազոր է, եթե նիստին ներկա է ավագանու 17 անդամ։

❗️Այսինքն՝ առանց ընդդիմության ավագանու նիստ չի կարող հրավիրվել։

(Եվ, եթե, երկշաբաթյա ժամկետում նիստեր չկայանան ու համայնքի ղեկավար չընտրվի, տեղի են ունենալու նոր արտահերթ ընտրություններ։)։

❗️Հետեւաբար, այն մտավախությունը, որ կկայանա 2-րդ փուլ, եւ «Քաղաքացիական պայմանագիրը» կուսակցությունը կընտրի իր թեկնածուին քիչ հավանական է»։

Տեսանյութեր

Լրահոս