Բաժիններ՝

«Ինտեր»-ում այս պահին երջանիկ եմ, հետո կտեսնենք, թե ինչ կլինի. Հենրիխ Մխիթարյան

Հենրիխ Մխիթարյանը 36 տարեկանում շարունակում է մնալ ուշադրության կենտրոնում՝ լինելով «Ինտերի» առանցքային ֆուտբոլիստ։

Sky Sport-ի հետ զրույցում Հենրիխը խոսել է իր ապագայի մասին․

«Իմ ցանկությունը՝ բարձր մակարդակով ավարտելն է, այնպիսի ակումբում՝ ինչպես «Ինտերն» է: Այս պահին ես երջանիկ եմ այստեղ, կցանկանայի շարունակել, իսկ հետո կտեսնենք, թե ինչ կլինի։ Եկեք սպասենք մինչև մրցաշրջանի ավարտը և հետո տեսնենք՝ կմնա՞մ, թե՞ գնամ:

Պայմանագրի երկարաձգումը մինչև 2027 թվակա՞նը: Ինչո՞ւ ոչ, բայց կախված է նրանից, թե ինչ մարզավիճակում կլինեմ և ինչ կարող եմ տալ թիմին»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս