
«ՈւԱԶ»-ը ընկել է ձորը․ կա մեկ զոհ, մեկ վիրավոր

Մարտի 25-ի առավոտյան Մեղրի-Նռնաձոր ճանապարհին «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 70 մետր գլորվել ձորը։
Վթարի հետևանքով 25-ամյա ուղևորը տեղում մահացել է, իսկ 23-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն։
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին։