Բաժիններ՝

Գաբրիել Սարգսյանը կիսում է 1-5-րդ հորիզոնականները շախմատի Եվրոպայի անհատական առաջնության 8-րդ խաղափուլից հետո

Գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը կիսում է 1-5-րդ հորիզոնականները շախմատի Եվրոպայի անհատական առաջնության 8-րդ խաղափուլից հետո: Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան:

Գաբրիելը սև խաղաքարերով հաղթել է ֆրանսիացի գրոսմայստեր Պաուլ Վելտենին և այժմ 8 հնարավորից ունի 6.5 միավոր:

Առաջատարների շարքում է նաև գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը, որը հաղթել է թուրք գրոսմայստեր Մուստաֆա Յըլմազին և այժմ ունի 6 միավոր:

Գրոսմայստերներ Ռոբերտ Հովհաննիսյանը և Շանթ Սարգսյանը ոչ ոքի արդյունքով ավարտել են իրենց խաղերը և այժմ ունեն 5.5 միավոր:

Առաջնության ավարտին մնացել է 3 խաղափուլ։

Հաջորդ խաղափուլը կմեկնարկի այսօր, Հայաստանի ժամանակով 17:00-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31