
Հայաստանի ֆուտբոլի ազգային ընտրանին ժամանել է Թբիլիսի

Հայաստանի ֆուտբոլի ազգային ընտրանին ժամանեց Թբիլիսի` Ազգերի լիգայի անցումայի խաղերի պատասխան` Վրաստան-Հայաստան հանդիպման համար:
Հայաստանի ազգային թիմը երկու հավաքականների առաջին հանդիպմանը զիջել էր` 0:3 հաշվով:
Մարտի 22-ին կկայանա Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ Ջոն վան’տ Սխիպի և ազգային ընտրանու ֆուտբոլիստ Արթուր Սերոբյանի մամուլի ասուլիսը: Այն կմեկնարկի 17:00-ին:
Վրաստան-Հայաստան հանդիպումը կկայանան Թբիլիսիի «Դինամո Արենա»-ում մարտի 23-ին։ Այն կմեկնարկի Երևանի ժամանակով 18:00-ին: