Բաժիններ՝

Եվրահանձնաժողովը մեկ միլիարդ եվրո է հատկացրել Ուկրաինային G7-ի վարկի շրջանակներում

Եվրահանձնաժողովը լրացուցիչ 1 միլիարդ եվրո է հատկացրել Ուկրաինային Մեծ յոթնյակի (G7) վարկի շրջանակներում, որը մարվելու է ռուսական սառեցված ակտիվներից ստացվող եկամուտներից: Այդ մասին հայտարարություն է տարածել Եվրահանձնաժողովի մամուլի ծառայությունը։

«Այսօր Եվրոպական հանձնաժողովը 1 միլիարդ եվրոյի չափով մակրոֆինանսական օգնության լրացուցիչ մասնաբաժին է հատկացրել Ուկրաինային, որը մարվելու է ԵՄ-ում ռուսական սառեցված պետական ​​ակտիվների եկամուտներից ստացվող միջոցների հաշվին», – ասվում է փաստաթղթում։

Նշվում է, որ Բրյուսելի կողմից Կիևին այս տարվա սկզբից հատկացված ընդհանուր վարկն, այսպիսով, կազմում է 4 միլիարդ եվրո։

Ընդհանուր առմամբ, ԵՄ-ն ավելի վաղ պարտավորվել էր Ուկրաինային տրամադրել մոտավորապես 18 միլիարդ եվրոյի վարկեր, որոնք պետք է մարվեն ռուսական ակտիվներից ստացված եկամուտներից՝ G7-ի կողմից համաձայնեցված 45 միլիարդ եվրո վարկի շրջանակներում:

2024 թ. փետրվարին Ուկրաինայում Ռուսաստանի ծավալած ռազմական գործողություններից հետո ԵՄ-ն և G7-ի երկրները սառեցրել են Մոսկվայի արժութային պահուստների գրեթե կեսը՝ մոտավորապես 300 միլիարդ եվրո։

Ըստ «ՌԻԱ Նովոստի» գործակալության տվյալների՝ ավելի քան 200 միլիարդ եվրո գտնվում է ԵՄ-ում, հիմնականում բելգիական Euroclear-ի հաշիվներում, որը աշխարհի խոշորագույն հաշվարկաքլիրինգային համակարգերից մեկն է:

ՌԴ-ում բազմիցս հայտարարել են, որ Մոսկվան կպատասխանի Արևմուտքի կողմից սառեցված ռուսական ակտիվների բռնագրավմանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս