
Երբ քաղաքականությամբ զբաղվում են անսկզբունք խաբեբաները, վախկոտները և բանսարկուները, արդյունքում ստանում ենք Նիկոլ․ Հենրիխ Դանիելյան

ՀՀԿ ԵԿ նախագահ Հենրիխ Դանիելյանը գրել է․
«Քաղաքականությամբ պետք է զբաղվեն այն մարդիկ, ովքեր ունեն համապատասխան գիտելիք, համբերություն, իմաստություն, կրթություն, փորձ և հայրենասիրություն։
Պետության կառավարումը պետք է վստահվի սկզբունքային, տոկուն և բարոյական արժեքներ ունեցող գործիչներին, ովքեր ունեն հստակ կարմիր գծեր, իրենց դիրքորոշումը արտահայտում են ազգային արժեքների պահպանմամբ և դա ապացուցել են իրենց գործով, ոչ թե սոցիալական ցանցերում՝ դատարկ հայտարարություններով, կեղծ հարցազրույցներով կամ անպարկեշտ ելույթներով։
Երբ քաղաքականությամբ զբաղվում են անսկզբունք խաբեբաները, վախկոտները և բանսարկուները, արդյունքում ստանում ենք… Նիկոլ»։