Բաժիններ՝

Սերբ պատգամավորները հավանություն են տվել կառավարության հրաժարականին

Սերբիայի խորհրդարանը մարտի 19-ին հավանություն է տվել կառավարության ղեկավար Միլոշ Վուչևիչի հրաժարականին։

Ինչպես փոխանցում է «INTERFAX»-ը,  այս մասին հայտնել է սերբական RTS հեռուստաալիքը։«Վարչապետի հրաժարականի հաստատումը նշանակում է, որ կառավարությունը դառնում է տեխնիկական (բոլոր նախարարները դառնում են ժամանակավոր պաշտոնակատար):

Բացի այդ, այսօրվանից սկսվում է 30-օրյա ժամկետի հետհաշվարկը, որի ընթացքում պետք է կազմվի նոր կառավարությունը»,-նշում է լրատվամիջոցը։

Վուչևիչը հունվարի 28-ին հայտարարել է իր հրաժարականի մասին՝ անցած տարվա  նոյեմբերին Նովի Սադ քաղաքում երկաթուղային կայարանի տանիքի փլուզումից 15 մարդու մահվան պատճառով զանգվածային բողոքի ցույցերից հետո:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս