Բաժիններ՝

Դադարեցվել է 9 ընդերքօգտագործման իրավունք

Հայաստանում նախորդ տարի ընդերքօգտագործման պայմանագրով ստանձնած պարտավորությունները չկատարելու հիմքով դադարեցվել է 9 ընդերքօգտագործման իրավունք:

ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի հանձնաժողովի նիստում կառավարության ծրագրի՝ 2024թ կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի ներկայացմանն այս մասին ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Քրիստինե Ղալեչյանը:

«Ընդերքօգտագործման պայմանագրով ստանձնած պարտավորությունները չկատարելու հիմքով դադարեցվել է 9 ընդերքօգտագործման իրավունք։

Հաշվետու տարվա ընթացքում տրամադրվել է 57 ընդերքօգտագործման իրավունք, որից 32–ը՝ օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով, 25–ը, որից մեկը՝ մետաղական, երկրաբանական ուսումնասիրությունների նպատակով»,–ասաց Ղալեչյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս