Բաժիններ՝

Հունգարիան չի աջակցում Ուկրաինային օգնության նոր փաթեթի վերաբերյալ ԵՄ առաջարկին

Հունգարիան չի աջակցում Ուկրաինային առնվազն 20 միլիարդ եվրո արժողությամբ ռազմական օգնության նոր փաթեթ հատկացնելու ԵՄ առաջարկին և չի մասնակցի դրան։

Այս մասին  ԵՄ ԱԳ նախարարների հանդիպումից հետո հայտարարել է Հունգարիայի արտգործնախարար Պետեր Սիյարտոն։

«Եվրահանձնաժողովն առաջարկում է ևս 20 միլիարդ եվրո ծախսել Ուկրաինային զենք մատակարարելու վրա։ Բնականաբար, Հունգարիան ընդհանրապես չի աջակցում այդ առաջարկին, և մենք նույնպես պատրաստ չենք դրան մասնակցել։ Մենք թույլ չենք տա, որ հունգարական փողերը օգտագործվեն զենքի հետագա մատակարարման համար, քանի որ այն կծախսվի պատերազմի երկարացման վրա», – ասել է Սիյարտոն հունգարացի լրագրողներին։

Հեռարձակումն իրականացվել է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս