Զարմանալի է, որ Ալիևն ասում է, թե հայկական կողմի նկատմամբ վստահությունը զրո է, իրականում հակառակն է. Սիմոնյան

Ալեն Սիմոնյանը կարծում է, որ Ադրբեջանի ՊՆ-ի կողմից նախորդող օրվա ընթացքում 3 անգամ տարածված ապատեղեկատվությունը դեռևս բավարար հիմք չէ պնդելու, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացն անհաջողություն ունի։ Այս մասին նա այսօր ասաց ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ։

«Կարծում եմ՝ դա արվել է Ադրբեջանի նախագահի հայտարարությունն արդարացնելու համար, երբ ասել էր, որ հայկական կողմի նկատմամբ 0-ին մոտ վստահություն կա»,- նշեց Սիմոնյանը։

Նրան միաժամանակ զարմացրել է Ադրբեջանի նախագահի հայտարարությունը՝ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ համաձայնագրի տեքստի համաձայնեցման մասին հայտարարությունն էլ այլ բան է ցույց տալիս։ Հիշեցնում է նաև, որ ընդդիմադիր պատգամավորներն էլ մշտապես իշխանություններին մեղադրում են, թե Ադրբեջանի նախագահն ինչ ասում է, իշխանությունները դա անում են։

«Որոշեցինք, որ Պն-ն հայտարարություն անի, բայց ֆիքսենք, որ նաև եվրադիտորդներն են նույն հայտարարությունն արել, որ նման բան տեղի չի ունեցել և կրակոցներ չեն եղել»,- ասաց Սիմոնյանը։

Ինչ վերաբերում է այն հարցին, թե արդյոք խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո, երբ հայ-ադրբեջանական սահմանին ԵՄ դիտորդներ այլևս չեն լինի, չի՞ դիմի արդյոք Ադրբեջանը նոր ագրեսիայի, Սիմոնյանը նշեց՝ եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու լինի, ապա եվրադիտորդների ներկայությամբ էլ կհարձակվի։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31