Գերմանիայի նախագահը կայցելի Հայաստան և Ադրբեջան

Գերմանիայի նախագահ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերն իր առաջին պաշտոնական այցերը կկատարի Հայաստան և Ադրբեջան: Այս մասին հայտնում է Գերմանիայի նախագահի մամուլի ծառայությունը:

Այցը տեղի կունենա մարտի 30-ից ապրիլի 2-ը, իսկ Շտայնմայերին կուղեկցի կինը։

Հայաստան այցի ընթացքում նախատեսված են հանդիպումներ նախագահ Վահագն Խաչատուրյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Շտայնմայերը կմասնակցի նաեւ մի շարք մշակութային միջոցառումների։

Ադրբեջանում Շտայնմայերը հանդիպումներ կունենա պաշտոնյաների հետ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31