Կիպրոսն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի արագ ստորագրմանը

Կիպրոսը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացում ձեռք բերված առաջընթացը և աջակցություն հայտնել համաձայնագրի վերջնական տեքստի արագ ստորագրմանը։

Այս մասին նշված է Կիպրոսի ԱԳ նախարարության X-ի միկրոբլոգում տարածած հայտարարության մեջ։

«Կիպրոսը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացում ձեռք բերված առաջընթացը և աջակցում է համաձայնագրի վերջնական տեքստի արագ ստորագրմանը։ Այս զարգացումը կնշանակի վճռորոշ քայլ՝ հասնելու տարածաշրջանում կայունության և բարգավաճման»,-ասված է գրառման մեջ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31