Բաժիններ՝

Երևանում «Mercedes»-ը բախվել է ցուցանակին ու հայտնվել ճանապարհի մեջտեղում

Այսօր՝ մարտի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 00:30-ի սահմաններում Երևանի բնակիչ 25-ամյա Աշոտ Մ.-ն, իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքնայով, Բագրատունյաց պողոտայից դեպի Իսակովի պողոտա ընթանալիս՝ Իսակովի հատման վայրում բախվել է ճանապարհային երթևեկությունը կարգավորող ցուցանակին, կոտրել այն, առաջ ընթացել, բախվել քարե պատնեշներին և հայտնվել ճանապարհի երթևեկելի գոտում:

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով տուժածներ չկան:

Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում:

Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս