Եթե ընտրել եք խեղճության ճանապարհը, ոչ ոք ձեզ չի փրկելու դրանից. Հովհաննես Ավետիսյան

Պետական կառավարման փորձագետ Հովհաննես Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մեծ մասը սպասում են ինչ-որ «փրկչի» գալստյան, այնինչ այդ փրկիչը յուրաքանչյուրի մեջ է: Յուրաքանչյուրիս գիտակցությունն է թելադրում մեր իրականությունը: Եթե ընտրել եք միջակության և խեղճության ճանապարհը, ոչ ոք ձեզ չի փրկելու դրանից:

Եթե ընտրեք ձեզ մատուցված կեղծիքը մերժելու, չհնազանդվելու և ճշմարտության ճանապարհը, հենց ինքներդ եք դառնալու այդ փոփոխությունը, որն էլ հանրության մեջ հանրագումարային առումով հենց այդ փրկիչն է:

Ավելի տեխնիկական
Հայ ժողովուրդը հնարավորություն չի ունեցել իր դիրքորոշումը հայտնելու ներկայի գործընթացնորի վերաբերյալ: Նրանք որ առաջնորդել են պատրաստվում ներկայի բարդ պայմաններում, պարտավորություն ոնեն մարդկանց համար ստեղծելու վիճակ, որով նրանք հնարավորություն կունենան իրենց դիրքորոշումը հայտնելու: Իսկ սա տեղի է ունենալու միմիայն փողոցում՝ հստակ և տեսանելի»։

Տեսանյութեր

Լրահոս