 
                        Խայտառակություն, Տավուշի մարզի 76 հանրակրթական դպրոցներից 18-ը տնօրեն չունի. Ոսկան Սարգսյան
 
                                    Ոսկան Սարգսյանը գրում է. «Խայտառակություն, Տավուշի մարզի 76 հանրակրթական դպրոցներից 18-ը տնօրեն չունի
Տավուշի մարզպետարանից տեղեկացել եմ, որ 2025 թվականի փետրվարի 26-ի դրությամբ Տավուշի մարզպետարանի ենթակայութությամբ գործող 76 հանրակրթական դպրոցներից 14-ում առկա է տնօրենի թափուր հաստիք: Դրանք են՝ Կայանավանի, Այգեձորի, Ջուջևանի, Լճկաձորի, Տավուշի, Վերին Կարմիրաղբյուրի, Նավուրի, Դիլիջանի թիվ 2-ի, Թեղուտի, Հովքի, Ոսկեվանի, Բերդի թիվ 3-ի, Չինչինի և Բերքաբերի դպրոցները: Տավուշի մարզպետարանի ինտերնետային կայքից տեղեկացել եմ, որ մարտի 5-ից հետո թափուր են դարձել նաև Իջևանի թիվ 1 հիմնական, Բաղանիսի միջնակարգ, Դիլիջանի թիվ 4 հիմնական, Այգեհովտի միջնակարգ դպրոցների տնօրենների հաստիքները»։
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        