Նախորդ տարի դատարան է հանձնվել թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար մեղադրվող 38 անձի վերաբերյալ 14 վարույթ

2024 թվականի ընթացքում մեղադրական եզրակացությամբ դատախազների կողմից դատարան է հանձնվել համացանցի, տեղեկատվական և հեռահաղորդակցական համակարգերի օգտագործմամբ իրացման նպատակով թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար մեղադրվող 38 անձի վերաբերյալ 14 վարույթ (2023 թվականին՝ 26 անձի վերաբերյալ 8 քրեական վարույթ)։ Այս մասին հայտնում է ՀՀ դատախազությունը։

Մեղադրական եզրակացությամբ դատարան հանձնված քրեական վարույթներով մեղադրյալներից 22-ին, բացի իրացման նպատակով թմրամիջոցների ապօրինի շրջանառությունից, մեղսագրվել է նաև դրանից ստացված առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում:

2024 թվականին դատարան հանձնված քրեական վարույթներով փողերի լվացման համար մեղադրվել է 15 անձ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31