Բաժիններ՝

Եվս 2 ֆուտբոլիստ է հրավիրվել Հայաստանի ազգային հավաքական

ԲԿՄԱ-ի ֆուտբոլիստներ Պետիկ Մանուկյանը և Արայիկ Էլոյանը հրավիրվել են Հայաստանի ազգային հավաքական: Այս մասին հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։

ՈւԵՖԱ Ազգերի լիգայի 2024/2025 թթ. խաղարկության անցումային փլեյ-օֆֆ փուլի Հայաստան-Վրաստան և Վրաստան-Հայաստան հանդիպումներին ընդառաջ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ջոն վան’տ Սխիպը երեկ հրապարակել էր հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցուցակը:

Հայաստանի ազգային հավաքականը մարտի 16-ից մարզական հավաք կանցկացնի ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում:

Մարտի 20-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կընդունի, իսկ մարտի 23-ին Թբիլիսիի «Դինամո Արենայում» կհյուրընկալվի Վրաստանի ընտրանուն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31