Բաժիններ՝

Պուտինը Սաուդյան Արաբիայի թագաժառանգին շնորհակալություն է հայտնել ՌԴ-ի և ԱՄՆ-ի բանակցությունների համար

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Սաուդյան Արաբիայի թագաժառանգ, նախարարների խորհրդի նախագահ Մուհամեդ բեն Սալման ալ Սաուդի հետ: Այս մասին հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

«Ռուսաստանի նախագահը բարձր է գնահատել Սաուդյան Արաբիայի միջնորդական ջանքերը, շնորհակալություն հայտնել, մասնավորապես, փետրվարի 18-ին Էր Ռիադում Ռուսաստանի և ԱՄՆ-ի ներկայացուցիչների բանակցությունների անցկացման համար բարենպաստ պայմաններ ստեղծելու համար», – ասվում է հաղորդագրության մեջ։

Իր հերթին, սաուդցի թագաժառանգը հայտնել է ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման կարևորության մասին և պատրաստակամություն հայտնել աջակցելու Ռուսաստանի և ԱՄՆ-ի հարաբերությունների կարգավորմանը։

«Երկու կողմից գոհունակությամբ արձանագրվել է ռուս-սաուդյան համագործակցության բարձր մակարդակը և հաստատվել տրամադրվածությունը բարեկամական ու կառուցողական ոգով դրա հետագա զարգացման հարցում», – ամփոփել են Կրեմլում։

Բացի այդ, Ռուսաստանը և Սաուդյան Արաբիան հաստատել են «ՕՊԵԿ+»-ի շրջանակներում պարտավորությունների պահպանումը։

«Քննարկվել են «ՕՊԵԿ+»-ի շրջանակներում ռուս-սաուդյան փոխգործակցության հրատապ հարցեր: Ընդգծվել է այս եզակի ձևաչափի կարևորությունը նավթի համաշխարհային շուկայի կայունության ապահովման, առաջարկի և պահանջարկի միջև հավասարակշռության պահպանման համար՝ ի շահ հումք արտադրողների ու սպառողների:

Շեշտը դրվել է Ռուսաստանի և Սաուդյան Արաբիայի հանձնառության վրա՝ պահպանելու «ՕՊԵԿ+»-ում ստանձնած պարտավորությունները»,- ասվում է Կրեմլի հաղորդագրության մեջ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս