Իրանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի վերաբերյալ համաձայնությունը. ԱԳՆ խոսնակ

Իրանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի վերաբերյալ համաձայնությունը. այս մասին ասել է Իրանի ԱԳՆ խոսնակ Իսմայիլ Բաղային:

Նրա խոսքով՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի պայմանների շուրջ համաձայնություն ձեռք բերելը համարել է անհրաժեշտ և կարևոր քայլ Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատման ուղղությամբ։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախագծի տեքստի համաձայնեցման շուրջ բանակցությունների ավարտը ողջունել են Ֆրանսիան, Իսպանիան, Գերմանիան:

Տեսանյութեր

Լրահոս