
Լոբին` տոմատի սոուսով

Բաղադրամասերը՝
- Կարմիր լոբի՝ իր հյութի մեջ- 1 տարա
- Լոլիկ՝ իր հյութի մեջ- 1 տարա
- Սոխ- 1 հատ
- Սխտոր- 1 պճեղ
- Աղ՝ ըստ ճաշակի
- Չորացրած թարխուն- 1 թեյի գդալ
- Խմելի սունելի- 1 թեյի գդալ
- բուսայուղ
Պատրաստման եղանակը՝
Լոբին քամեք, հյութը լցրեք առանձին տարայի մեջ և մի կողմ դրեք։ Սոխը և սխտորը մանր կտրատեք և բուսայուղով տապակեք։ Ավելացրեք լոլիկը՝ հյութի հետ միասին, միաժամանակ լցրեք նաև լոբուց առանձնացրած հեղուկը: Թողեք եփվի 20 րոպե, որպեսզի թանձրանա։
Այնուհետև ավելացրեք լոբին և շարունակեք եփել ևս 7-10 րոպե։
Աղ արեք, ավելացրեք թարխունն ու խմելի սունելին, փակեք կաթսան և թողնել եփվի ևս 10 րոպե։