Բաժիններ՝

Պրահայում ֆիլմերի միջազգային փառատոնին ներկայացված է ԼՂ հակամարտության մասին պատմող «Սև այգի» ֆիլմը

«Մարդը կարիքի մեջ» չեխական կազմակերպության նախաձեռնած 27-րդ  ամենամյա «Մեկ աշխարհ» ֆիլմերի միջազգային փառատոնի «Տեղեկացված լինելու իրավունք» (Right to know) անվանակարգում այս տարի ներկայացված է ֆրանսահայ ռեժիսոր Ալեքսիս Պազումյանի «Սև այգի» ֆիլմը, որը պատմում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին։

Այս մասին հայտնում են «Մարդը կարիքի մեջ» կազմակերպությունից, մանրամասնելով, որ «Սեւ այգի» ֆիլմը ներկայացնում է Լեռնային Ղարաբաղի Թալիշ գյուղի երեք սերունդների պատմությունը։

Ֆիլմում պատկերված են պատերազմի հետքերը, գյուղի բնակչության վերադարձն ու կյանքը, ինչպես նաև 2020 թվականի պատերազմի ազդեցությունը։ Պատմությունները ցույց են տալիս հակամարտության անվերջ ցիկլը, մարդկանց կյանքի և կորստի ողբերգական իրականությունը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31