Ինչպե՞ս կարելի է բարձրաձայնել կամ քննարկել խնդիրներ, որոնք ի սկզբանե հիմնված են բամբասանքների վրա․ Հենրիխ Դանիելյանը՝ Ագնեսա Խամոյանին

ՀՀԿ ԵԿ նախագահ Հենրիխ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Շատ կարճ ուզում եմ անդրադառնալ նաև տիկին Ագնեսա Խամոյանի որոշ բարձրաձայնած հարցերին, որոնք ակնհայտորեն չեն համապատասխանում իրականությանը։ Վերջացրեք այդ մակարդակի խոսակցությունները։ Ինչպե՞ս կարելի է բարձրաձայնել կամ քննարկել խնդիրներ, որոնք ի սկզբանե հիմնված են բամբասանքների վրա։

Այս համատեքստում ցավում եմ, որ ձեր խոսքում մեջբերումներ եք անում «տաքսիստներից»՝ լիակատար հարգանքով այդ մասնագիտության հանդեպ։ Սակայն որքանո՞վ պետք է չհիմնավորված լինի քաղաքական գործչի խոսքը, որ որպես տեղեկատվության աղբյուր հղում անի տաքսիստներին։ Եթե կան առարկայական քննարկման թեմաներ, մենք դրանց մասին խոսում ենք և պատրաստ ենք խոսել, բայց բամբասանքները բերել ու դրանցից քաղաքական օրակարգ սարքե՞լ։

Հ.Գ․ Նույնպիսի բամբասանքներ լսել ենք նաև 2020-ին՝ ՀՓՇ-ի ժամանակ, առավել ևս 2022-ին, երբ միասին փողոցում և վրաններում էինք, լսել ենք 2024-ին, և հենց այդ բազմապիսի բամբասանքների պատճառով էլ չհաջողվեց հեռացնել այս իշխանությանը»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31