Բանակից փախչելու ֆաբրիկա ենք ստեղծում փաստորեն. Փաշինյան

«Ես կտրականապես դեմ եմ, երկու տարի առնվազն պիտի ընկերությունում աշխատած լինի, ընկերությունը պետք է ցույց տա, որ ինքը ներդրում է արել այդ աշխատողի վրա աշխատավարձի տեսքով, եկամտային հարկի տեսքով և հիմա ուզում է իր ներդրումը դարձնի շարունակական։ Այ, երբ որ այդ ընկերությունից մասնավոր կգնան հետ, չենք գա, այդ ժամանակ այդ ընկերությունը կգնա իր ընտանիքի անդամների հետևից։ Կառավարությունից որ մեկը գնա, ասի, բա այս ինչի չես վերադարձել, 25 էջերով ուղիղ եթերներ կանեն և այլն, բայց մասնավորի հետ այդպես չենք կարողանալու խոսել»,- այս մասին կառավարության նիստում ասել է Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ՀՀ ռեզիդենտ հանդիսացող առևտրային կազմակերպությունների աշխատակիցների ուսումն օտարեկրյա հեղինակավոր ԲՈՒՀ-երում խթանելու նպատակով կրթաթոշակի տրամադրման կարգը հաստատելու մասին հարցին:

Փաշինյանը հարց տվեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին. «Այս ուղղութամբ մենք տարկետում տալո՞ւ ենք զինծառայությունից»:

«Եթե պետությունը ջանք է գործադրել, վիճակագրությունը տվեք՝ քանի՞սն են վերադարձել: Եթե վերադարձածների վիճակագրությունը դեֆորմացված լինի, մենք այդ արտոնությունը հանում ենք, որովհետև մենք էդքան ռեսուրս չունենք զարգացած երկրների համար ներդրում անելու»,- նշեց նա:

«Թե չէ, էս լինելու է արտագաղթի և բանակից ազատվելու մեխանիզմ, կարող ա մարդիկ սրա համար գործարան բացեն. «Фабрика звезд»»,- ասաց Փաշինյանը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31