
Արագածոտնի մարզում բախվել են «Ford Transit»-ն ու «Kamaz»-ը. կա վիրшվnր

Այսօր՝ մարտի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 22:20-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի՝ Ուշի բնակավայրի վարչական տարածքում բախվել են Ford Transit մակնիշի ավտոմեքենան և KamAZ մակնիշի բեռնատարը։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:
Վթարի հետևանքով Ford-ի վարորդը տեղափոխվել է «Աշտարակ» բժշկական կենտրոն։
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են Ford-ը և տեղում իրականացրել են հերթապահություն։
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են հիվանդանոց տեղափոխված վարորդի և KamAZ-ի վարորդի ինքնությունը։