Բաժիններ՝

Կարեն Կարագուլյանի և Վաչե Թովմասյանի մասնակցությամբ «Անորա» ֆիլմն առաջադրվել է «Օսկար»-ի «Լավագույն ֆիլմ» անվանակարգում

Դերասաններ Կարեն Կարագուլյանի և Վաչե Թովմասյանի մասնակցությամբ «Անորա» ֆիլմն առաջադրվել է 97-րդ «Օսկար» մրցանակաբաշխության «Լավագույն ֆիլմ» անվանակարգում։

Ամերիկացի կինոռեժիսոր Շոն Բեյքերի ֆիլմը, որը պատմում է ռուս օլիգարխի որդու հետ ամուսնացած պարուհու մասին, արժանացել էր Կաննի 77-րդ միջազգային կինոփառատոնի «Ոսկե արմավենու ճյուղ» մրցանակին:

«Օսկար» մրցանակաբաշխության «Լավագույն ֆիլմ» անվանակարգում առաջադրվել են նաև՝

• «Բրուտալիստը»
• «Ընդհանուր անհայտ»
• «Կոնկլավ»
• «Դյունա. Երկրորդ մաս»
• «Էմիլիա Պերես»
• «Ես դեռ այստեղ եմ»
• «Նիկելի տղաներ»
• «Սուբստանցիա»
• «Չարը»

«Օսկար 2025»-ը տեղի կունենա մարտի 3-ին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս