Բաժիններ՝

ԱՄՆ Կոնգրեսում առաջարկել են մշակել նոր 250 դոլարանոց թղթադրամ՝ Թրամփի պատկերով

ԱՄՆ Կոնգրեսում առաջարկել են մշակել նոր 250 դոլարանոց թղթադրամ՝ նախագահ Դոնալդ Թրամփի պատկերով: Հարավային Կարոլինայից Ներկայացուցիչների պալատի անդամ Ջո Ուիլսոնն ասել է, որ արդեն աշխատում է համապատասխան նախագծի վրա: Սակայն, ինչպես նշում է axios.com-ը, առաջարկը հակասում է ԱՄՆ-ում գործող օրենքին, ըստ որի՝ ողջ անձին չի կարելի պատկերել ԱՄՆ արժույթի վրա:

«Շնորհակալ եմ հայտարարելու, որ օրենսդրական նախագիծ եմ մշակում, որը Փորագրության և տպագրության բյուրոյին կուղղորդի մշակել 250 դոլար արժողությամբ թղթադրամ: «Բայդենֆլյացիան» (Bidenflation) ոչնչացրել է տնտեսությունը՝ ստիպելով ամերիկյան ընտանիքներին իրենց մոտ պահել ավելի շատ կանխիկ գումար:

Ամենաարժեքավոր օրինագիծը՝ ամենաարժեքավոր նախագահի համար», – գրել է կոնգրեսականը:

Կոնգրեսն 1866 թվականին ընդունել է օրենք, որն արգելում է որևէ ողջ անձի պատկերել ազգային արժույթի վրա: Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ 5 ցենտանոց թղթադրամի վրա հայտնվել է գանձապետարանի՝ այն ժամանակ ողջ պաշտոնյա Սփենսեր Քլարկի դիմանկարը, ինչը հասարակական դժգոհություն է առաջացրել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս