Բաժիններ՝

Հայաստանի ֆուտզալի ընտրանին սկսում է նախապատրաստվել ԵԱ-ի ընտրական փուլի վերջին խաղերին

Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը մարտի 1-ից մարզական հավաք կանցկացնի ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում՝ նախապատրաստվելով ՈՒԵՖԱ Ֆուտզալի ԵՎՐՈ 2026-ի որակավորման հիմնական փուլի վերջին հանդիպումներին։ Ֆուտզալի ազգային ընտրանին մարտի 8-ին կհյուրընկալվի Դանիայի հավաքականին, իսկ մարտի 12-ին կհյուրընկալի Ղազախստանի ընտրանուն: Մարզական հավաքին մասնակցելու համար գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանը հրավիրել է հետևյալ ֆուտզալիստներին։

Դարպասապահներ

Ալբերտ Աղաջանով – ՏԶՄՍ Տուլա (Ռուսաստան)
Էմին Ղարաբեկյանց – «Յունիսպորտ»
Արթուր Մկրտչյան – «Երևան»

Խաղացողներ

Վլադիմիր Սանոսյան – «Նորիլսկի Նիկել» (Ռուսաստան)
Արթուր Մելքոնյան – «Լ․Կ․Ս․ Լիպեցկ» (Ռուսաստան)
Դենիս Նեվեդրով – «Տյումեն» (Ռուսաստան)
Նիկիտա Խրոմիխ — «Տորպեդո» (Ռուսաստան)

Արսեն Պետրոսով – «Տորպեդո» (Ռուսաստան)
Միքայել Ղանդիլյան – «Իր-Աերո» (Ռուսաստան)
Ռաֆիկ Մելիքյան – «Երևան»
Գարեգին Մաշումյան – «Երևան»
Արթուր Պատատյան – «Երևան»

Միհրան Դերմենջյան – «Երևան»
Կարեն Խատուև – «Երևան»
Աղասի Եղիազարյան – «Երևան»
Համլետ Մանուկյան – «Յունիսպորտ»
Սարգիս Մարգարյան – «Յունիսպորտ»

ՈՒԵՖԱ Ֆուտզալի ԵՎՐՈ 2026-ի որակավորման հիմնական փուլում Հայաստանի հավաքականն ընդգրկված է 6-րդ խմբում, որտեղ մեր մրցակիցներն են Ալբանիան, Դանիան և Ղազախստանը։

4 տուրից հետո Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը վաստակել է 10 միավոր, գլխավորում է 6-րդ խմբի մրցաշարային աղյուսակը և անկախ վերջին տուրի արդյունքներից ապահովել է փլեյ-օֆֆի ուղեգիրը։

Առաջիկա երկու հանդիպումներում դրական արդյունք գրանցելու դեպքում Հայաստանի հավաքականը կզբաղեցնի առաջին հորիզոնականը և կնվաճի Եվրոպայի առաջնության ուղեգիր:

Խմբերում 1-ին հորիզոնականը զբաղեցրած 10 երկրների հավաքականները նվաճում են ԵՎՐՈ 2026-ի ուղեգիր, որտեղ նրանց միանում են եզրափակիչ փուլը հյուրընկալող Լատվիան և Լիտվան։ Իր հերթին մնացած չորս ուղեգրերը կվիճարկեն խմբերում երկրորդ տեղը գրաված հավաքականները։

Հիմնական փուլում երկրորդ հորիզոնական զբաղեցրած լավագույն 8 հավաքականները հանդես կգան փլեյ-օֆֆում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս