ՀՀ-ում ժողովրդավարության լուրջ դեֆիցիտ է՝ ճնշումներ ընդդիմության նկատմամբ, քրեական գործեր․ Քոչարյան

Երևանում ընթացող Հայաստան-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեի 4-րդ նիստի ժամանակ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը հայտարարեց, որ ՀՀ-ում ժողովրդավարության լուրջ դեֆիցիտ է՝ ճնշուՀայաստանի ներքին քաղաքական միջավայրը, այն, ինչպես այն ներկայացվում է, իմ կարծիքով՝ սխալական է և չի ներկայացնում կառավարության լուրջ խնդիրները։

«Այն պնդումը, թե Հայաստանը լիակատար գործող ժողովրդավարություն է, դա իրականություն չէ։ Հայաստանը ժողովրդավարության լուրջ դեֆիցիտի է բախվում՝ ներառյալ ճնշումներ ընդդիմության նկատմամբ, քաղաքական ճնշումներով քրեական գործեր և այլն: Մեդիազատության, դատական և այլ դրույթները ճշգրիտ չեն արտահայտում այն պայմանները, որոնք տիրում են մեր երկրում։ Ներկայումս ընդդիմադիր ուժերը բախվում են հետապնդման, և դա էապես ազդում է այն հայտարարությունների վրա, որոնք մենք պետք է հարգենք»,- ասաց Քոչարյանը:

Անդրադառնալով Ադրբեջանի գործողություններին՝ Լևոն Քոչարյանն ասաց, որ գնահատում են այն հայտարարություններն ու առաջարկությունները, որոնք ուղղված են Ադրբեջանի շարունակական ագրեսիային, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղից հայերի էթնիկ զտմանը։

Նրա խոսքով՝ ճանաչելով տեղահանվածների վերադարձի իրավունքը, պահանջելով բանտարկյալների և գերիների ազատումը, շեշտելով հայկական մշակութային ժառանգության պաշտպանությունը, դրանք շատ կարևոր քայլեր են հաշվետվողականության և արդարության համար։

«Այս միջոցները շատ կարևոր են ոչ միայն անցյալի անարդարությանը հասցեագրելու, այլ նաև երկարաժամկետ տարածաշրջանային կայունություն ապահովելու համար։ Սա պետք է մնալ առաջնահերթություն, թե՛ ԵՄ-ի, թե՛ միջազգային հանրության համար։ Այսպիսով՝ կոչ ենք անում ԵՄ-ին առաջ անցնել հռետորաբանությունից և արագ թիրախավորված պատժամիջոցներ ձեռնարկել Ադրբեջանի նկատմամբ հանուն միջազգային իրավունքի համապատասխանության»,- ասաց Լևոն Քոչարյանը:

Նա ընդգծեց, որ հայերի բռնի տեղահանումը Լեռնային Ղարաբաղից միջազգային իրավունքի լուրջ խախտում է. «Կոչ ենք անում Եվրոպայի Միությանը ջանքեր գործադրել, որպեսզի տեղահանվածները կարողանան ապահով վերադառնալ միջազգային պաշտպանվածության ներքո, ինչպես նաև աջակցեն Բաքվում գտնվող բոլոր հայ գերիների ազատմանը»:

Տեսանյութեր

Լրահոս